Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:44 31-03-2025

Ամոթ է՝ Արցախի ղեկավարության հարցը ոչ մի տեղ չի բարձրացվում, բանակցության 1-ին պայմանը պիտի լիներ

Ամենաակտիվը, այն ինչ այս պահին արվում է այս իշխանությունների կողմից, դա արցախցիների նկատմամբ ատելության քարոզն է, որն արվում է ոչ միայն տարբեր պրո-իշխանական քարոզիչների կողմից, ոչ միայն կառավարվող կեղծ օգտահաշիվների կողմից, այլև հենց իրենց պատգամավորների մակարդակով։ Այս մաասին այսօր սոցապնախարարոթյան դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախցիներից մեկը։

«Էական որևէ խնդրի լուծում, որն ուղղված է արցախցիներին մայր Հայաստանում պահելուն, այն նվազագույն պայմանների ստեղծմանը, որ արցախցիները մնան իրենց հայրենիքում, չհեռանան, այս պահին չենք տեսնում, ոչ միայն չեն լուծվում սոցիալական խնդիրները, ոչ միայն շատ անարդյունավետ են ծրագրերը, այլև տեսնում ենք քայլեր, որոնք կարծես թե նպատակաուղղված են, որ արցախցիները այս անգամ էլ ստիպված լինեն հեռանալ մայր Հայաստանից»,- նշեց աակցիայի մասնակիցը։

Նրա խոսքով կարևոր է նաև բոլոր հարթակներում բարձրաձայնել մեր գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցերը, նրանց պատանդառված լինելու խնդիրը․ «Սա ոչ միայն պետք է պետք բանակցությունների մեջ դրված լինի, այլ ոչ մի բանակցություն չպետք է սկսվի առանց սա հիմք ընդունելու»։

Մաանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել