Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:20 28-03-2025

Պատգամավորը որևէ մեկին պատերով տալու իրավասություն չունի․ Կոնջորյանը և Հովհաննիսյանը օրենք են խախտել

Այսօր՝ երկու շաբաթ անց, ավարտվում է ընտրությունների քարոզարշավը և մենք ցանկանում ենք հանրությանը ներկայացնել քարոզարշավի ընթացքում կատարված խախտումները, վերլուծությունը, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» դիտորդական նախաձեռնության անդամ, «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը։

Չալաբյանն իր խոսքում նշեց, որ այս քարոզարշավը որոշակիորեն խնդրահարույց էր, քանի որ կար բավականին ասիմետրիա՝ մի կողմից իշխանության թեկնածուի, մյուս կողմից՝ ընտրության մասնակցող բոլոր թեկնածուների միջև։

«Խախտումների առաջին դրվագը տեղի է ունեցել մարտի 18-ին, երբ Civic.am կայքը, որը տարբեր տվյալներով կապված է իշխանության հետ, հրապարակել է սոցիոլոգիական հարցման արդյունքներ, որով Գյումրիի ընտրությունների ընդգծված առաջատարը ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանն է։

Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը միարժեք սահմանում է, որ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ հրապարակելիս հարցում իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ձևը, հարցերի ճշգրիտ ձևակերպումը, հավաքման ձևը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին։ Այսինքն՝ սա արվում է նրա համար, որ առավելագույնս ճշգրիտ տեղեկատվություն տրամադրվի ընտրողներին և սոցիոլոգիական հարցման անվան տակ ընտրողների վրա ազդեցություն չգործվի»,- ասաց Չալաբյանը։

Նա նշեց, որ այս պահանջներից և ոչ մեկը չի հրապարակվել, ավելին՝ հրապարակված չի նաև հարցում անցկացրած կազմակերպության անունը և սա Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի աղաղակող խախտում է, որի համար ՀՀ դատախազությանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։

Նախընտրական խախտումների երկրորդ դեպքը, Չալաբյանի խոսքով, տեղի է ունեցել մարտի 27-ին.«Գիտեք, որ երեկ բավականին մեծ աղմուկ էր՝ ընտրակաշառքների հետ կապված, դրա առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, այսօր էլ գործողությունները շարունակվում են։

Բայց նույն ժամանակ՝ դրան զուգահեռ, ԱԺ ճեպազրույցի ընթացքում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ՝ «ընտրակաշառքը գենետիկորեն կապված է ընդդիմության հետ»։

Այսպիսի հայտարարությունն իր մեջ պարունակում է ակնհայտ զրպարտության տարրեր, բայց նաև սպառնալիք է ընտրությանը մասնակցող թեկնածուների նկատմամբ, քանի որ չի նշվում, թե կոնկրետ որ թեկնածուին է դա վերաբերում»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել