copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:29 28-03-2025

Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել ՀՀ ողջ տարածքում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Starlink-ի՝ Հայաստանում հասանելի լինելուն:

«Starlink արբանյակային ինտերնետը այլևս հասանելի է Հայաստանում:

Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ»,- գրում է վարչապետը։