copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:43 27-03-2025

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է. ԿԳՄՍ նախարարն այցելել է Սունդուկյանի անվան ազգային թատրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հանրակրթական դպրոցների աշակերտների հետ «Թատերական շաբաթ» միջոցառումների շրջանակում մասնակցել է «Թատերադաս» խորագիրը կրող ծրագրին:

Նախարարին ուղեկցել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է դպրոցականներին ու «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակիցներին՝ նշելով, որ այս ծրագրի մասնակից լինելն առանձնահատուկ խորհուրդ ունի. ««Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն իրականացնում ենք արդեն մի քանի տարի:

Նպատակն է ծրագրի շրջանակում հնարավորություն ունենալ աշխատելու տաղանդավոր երեխաների հետ` նրանց տալով մասնագիտական կողմնորոշում, ուղղորդելով դեպի թատրոն ու թատերական մասնագիտություններ, դաստիարակելով թատրոնի լավ հանդիսատես: Թատրոնում լինելը որպես հանդիսատես և որպես բեմի աշխատող տարբեր զգացողություններ են: Վստահ եմ՝ այս ծրագրից հետո այլ զգացողություններով եք ներկա լինելու ներկայացումներին»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը համոզված է՝ բոլոր երեխաները տաղանդավոր են, և կրթական համակարգն ու ծրագրերը պետք է բացահայտեն ու զարգացնեն նրանց տաղանդները:

«Այս ծրագիրը ևս միտված է զարգացնելու և խթանելու ձեր ստեղծագործ միտքը՝ հաղորդակցվելով ոլորտի փորձառուների հետ»,- ասել է նախարարը և շնորհավորել թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առիթով:

Այնուհետև նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների հետ թատրոնի տարբեր հարթակներում հետևել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մասնակիցների փորձերին:
Ծրագրի մրցութային երկու փուլերը հաղթահարած 60 աշակերտներն աշխատում էին թատրոնի հինգ խմբերում։ Երեքշաբաթյա ինտենսիվ դասերի ընթացքում ստեղծված ներկայացումները հանդիսատեսին կներկայացվեն ապրիլի 5-ին։

Դպրոցականները «Թատերական շաբաթվա» շրջանակում շրջել են թատրոնում, ծանոթացել թատրոնի պատմությանը, ետնաբեմին, արտադրամասերին, ստացած տեղեկությունների և հարցերի միջոցով հարստացրել իրենց պատկերացումներն ու գիտելիքները թատերարվեստի վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը