Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:10 27-03-2025

Այրում կայարանի վթարային կամուրջով երթեկությունը պաշտոնապես արգելված է, բայց տեղում արգելքներ չկան  ​​​​​​​

Տավուշի մարզի Այրում կայարանի՝ մայիսյան ջրհեղեղից խիստ վթարային դարձած ավտոմոբիլային կամուրջը շարունակում է շահագործվել, չնայած որ անզեն աչքով էլ նկատելի է,որ այն շահագործման ենթակա չէ: Թեեւ տեղական իշխանություններն արգելել են երթեւեկությունն այս կամրջով, այնուամենայնիվ երթեւեկությունն արգելող որեւէ միջոցառումներ ձեռք առնված չեն: Ասենք՝ արգելապատնեշներ կամ գոնե տարածքն առանձնացնող ժապավեններ չկան:

Այրում կայարանը Հայաստանի հյուսիսի վերջին կայարանն է, որը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, սակայն ինչպես ասում են տեղացիները աղետից հետո այդպես էլ մնացել է անտեսված:

Հիշեցնենք, որ հեղեղների հետեւանքով Լոռու եւ Տավուշի մարզերում մեծ վնասներ կրեցին նաեւ ենթակառուցվածքները, քանդվեցին մի քանի տասնյակ մեծ ու փոքր կամուրջներ, որոնց մի մասը տնտեսական կարեւոր նշանակություն ունեն: