Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:52 27-03-2025

Ու՞ր ա Խամոյանը... ես հաջորդը չեմ, ես նախորդն եմ, գնացեք դատերը լուսաբանեք. Արսեն Թորոսյան

Երեկ մի քանի անգամ անունս և այս դահլիճում և դահլիճին կից սրահում տրվեց, ուզում եմ ամեն դեպքում արձագանքել. Ասում են հաջորդը ես եմ, ուզում եմ ասել՝ ես հաջորդը չեմ, ես նախորդն եմ։ Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Երբ մի ամբողջ Հակակոռուպցիոն կոմիտե՝ տասնյակ քննիչներով, հսկող դատախազներով 5 տարի է փորձում է ինչ-որ բան գտնել Քովիդի շրջանակներում կերած փողերից։ Ոնց որ՝ գտել են ինչ որ բաներ, դատական գործեր կան։

Առաջարկում, որպեսզի պարզեք՝ դա ինչքանով էր օբյեկտիվ, ինչքանով էր ճիշտ, ինչքանով իմ հետ կապ ուներ՝ տիկին Խամոյանին առաջարկում եմ, գնալ լուսաբանել այդ դատական նիստերը, վկաների ցուցմունքները լսել, հանրությանը ներկայացնել, թե ինչ եղան միլիարդները։ Գնացեք, պարզեք՝ ինչ եղավ»,-ասաց Թորոսյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ