Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:49 26-03-2025

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը:

Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հուշատախտակի բացմամբ ազդարարվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. նախաձեռնությունն իրականցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Լայպցիգի քաղաքապետարանի, Լայպցիգի Հայ Մշակութային Միության և Երևանի Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հուշատախտակի բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Լայպցիգի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Իսահակյանի պոեզիայի և արձակի հայ և գերմանացի սիրահարներ։

«Ավետիք Իսահակյանը հայ գրականության ամենավառ դեմքերից է: Նրա ստեղծագործությունները Հայաստանի և հայկականության սահմաններից դուրս են եկել` դառնալով համամարդկային արժեքներ։

Գերմանիան առանձնահատուկ դեր է խաղացել Իսահակյանի կյանքում։ Նա մի քանի տարի ապրել է Գերմանիայում՝ Լայպցիգում, Բեռլինում, որտեղ ուսումնասիրել է եվրոպական գրականությունն ու փիլիսոփայությունը և ակտիվորեն շփվել ժամանակի առաջադեմ գրական ու քաղաքական շրջանակի հետ։

Նրա գործերը լի են մարդկային էության շուրջ մտորումներով, որոնք սերտորեն առնչվում են նաև գերմանական մեծ մտածողների գաղափարներին: Կարելի է ասել, որ գերմանական փիլիսոփայական միտքը մեծապես ազդել է Ավետիք Իսահակյանի աշխարհընկալման վրա։

Մեծարելով Իսահակյանի գրական ժառանգությունը` նաև ընդգծում ենք Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային կապերը։ Նրա խոսքը, նրա պոեզիան հավերժական կամուրջ է անցյալի և ներկայի, Արևելքի և Արևմուտքի միջև»,- իր խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակի ճարտարապետ-դիզայները Հակոբ Իսկուդարյանն է, քանդակագործը՝ Ռուբեն Նալբանդյանը: Հուշատախտակում ներկայացված է տեղեկություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին, ինչը նաև փաստական վկայություն է առ այն, որ Ավետիք Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից:

Հուշատախտակին ամրացված է Գյումրիի սև տուֆը, որը շատ էր սիրում Իսահակյանը, և իր երևանյան տունը ևս կառուցված է այդ տուֆից: Հուշատախտակի վրա կա նաև QR կոդ, որի միջոցով այցելուները կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել