Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:41 26-03-2025

Ստորագրվել է ՀՀ-Թուրքմենստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արձանագրությունը

Այսօր Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը:

Թուրքմենստանյան պատվիրակությունը ղեկավարում էր Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի թուրքմենստանյան կողմի նախագահ Բատիր Ամանովը։

Միջկառավարական հանձնաժողովը հայկական կողմից նախագահում էր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նիստի ընթացքում հանգամանալից քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության դրույթների կատարման ընթացքի և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ուրվագծվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետևողական խթանման հեռանկարային ոլորտները։

Քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, կրթության, գիտության մշակույթի և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Սահմանվել են մի քանի կարևոր ուղենիշեր, որոնք առավել լիարժեք և արդյունավետ կդարձնեն հետագա համագործակցությունը։

Նիստի արդյունքների հիման վրա ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստի արձանագրությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան