copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:17 26-03-2025

Անընդունելի և խայտառակ միջադեպ ԱԺ-ում. ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բիրտ ուժ է կիրառվել. «Կամուրջ» նախաձեռնություն

Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպ, երբ ՊՊԾ ծառայողների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բիրտ ուժ կիրառվեց։

Ուզում ենք հատուկ ընդգծել, որ լրագրողները ոչ մի անօրինական գործողություն չէին պատրաստվում իրականացնել, այլ միայն օրենքի և խոսքի ազատության իրենց իրավունքի շրջանակներում փորձում էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել լրագրողական համայնքի թիրախավորման փաստերի դեմ։

Հատկանշական է, որ հենց նույն օրը ՀՀ ԱԺ ի կողմից ընդունվեց այսպես կոչված Հայաստանի Հանրապետության դեպի ԵՄ անդամակցելու օրենքի նախագիծը։ Այդ պատճառով հարկ ենք համարում հիշեցնել , որ այդ նույն Եվրոպայում խոսքի ազատությունը և ԶԼՄ- ների իրավունքները հանդիսանում են հիմնարար սկզբունքներ:

Եվրոպական ամենաբարձր կառույցներում՝ ԵԽԽՎ-ում, Եվրախորհրդարանում պարբերաբար կարող ենք ականատես լինել նմանատիպ բողոքի ակցիաների, որոնք տեղավորվում են քաղաքակիրթ մոտեցման ու հանդուրժողականության շրջանակներում:

Չի կարելի մի կողմից գոռալ ԵՄ անդամակցության մասին, իսկ մյուս կողմից ընդամենը ժամեր անց միջնադարյան բռնաճնշումների ենթարկել խոսքի ազատության իրավունքն ու ու դա իրացնող լրագրողներին: Պետք է հատուկ ընդգծել, որ այս կարգի միջադեպերը լրջորեն քայքայում են հայկական հասարակության մեջ առողջ երկխոսության և հանրային համերաշխությանը հասնելու հնարավորությունները։

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելու և լրագրողների հանդեպ բիրտ ուժի կիրառման այս նախադեպը և հույս է հայտնում , որ այն լրջագույն քննության առարկա կդառնա:

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի