Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:11 26-03-2025

Տապալված ծառեր, վառելափայտի խնդիր ունեցող գյուղացիներ. Ծաղկաշատի հոգսերը 

Վերջին ձյունը Ծաղկաշատի մոտակա անտառներում հարյուրավոր ծառեր է տապալել, սակայն դրանք անտառից տեղափոխել ու որպես վառելափայտ օգտագործել «Հայանտառ» ՊՈԱԿ-ը չի թույլատրում, իսկ բարձրլեռնային Ծաղկաշատում վառելափայտն այլընտրանք չունի:

Գյուղացիները վառելափայտ օգտագործում են կլոր տարին, իսկ դրա ձեռքբերման առանց այդ էլ դժվար գործը ավելի է բարդանում անտառում թափուկի նվազման հետ: Անտառի եղած ճանապարհներն էլ ավելի են քանդվել, մեքենաները ջարդվում են, մնում կես ճանապարհին:

Լոռու մարզի սահմանամերձ, անտառամերձ բնակավայրերի բնակիչներին ամեն տարի աշնանը անտառում մինչև 8 խորանարդ մետր վառելափայտի թափուկ պատրաստելու թույլտվություն էր տրվում։ Բնական գազ չունեցող ու լեռնային գյուղի համար դա բավական չէ, ասում են գյուղացիները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը

Ձեզ գուցե հետաքրքրի