Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:54 25-03-2025

Ալավերդիի միակ զբոսայգին այդպես էլ նպատակին չի ծառայում

Սովետական տարիներին ալավերդցիների ամենասիրված վայրն էր Էնգելսի զբոսայգին։ 90-ականներին զբոսայգին անտերության էր մատնված, այն վերածվել էր մացառուտի։ 2013 թվականին քաղաքային իշխանությունները ձեռնարկեցին այգին վերականգնելու գործը։

Համայնքին տրվող բնապահպանական՝ երկու տարվա գումարներից այգու վերակառուցման համար 70 մլն դրամ ծախսվեց։ Դրանից հետո՝ տարբեր տարիների, խաղասարքերի ձեռքբերման, լողավազանի վերանորոգման, կանաչապատման ու տարբեր այլ նպատակներով տարիներ շարունակ համայնքային բյուջեից մի քանի միլիոն ներդրվեց, սակայն այգին այդպես էլ չվերականգնեց իր երբեմնի գեղեցկությունն ու մարդաշատ չդարձավ։

Ավելին՝ այգում տարբեր տարիների տնկված ծառերն ու թփերը գողացվում են, ջարդվում են լուսատուները, նստարանները, աղբարկղերն ու խաղասարքերը։ Այստեղ հազվադեպ են մարդիկ լինում, իսկ խնամք իրականացնողներ՝ երբեք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին