copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:07 24-03-2025

Հայաստանն Ադրբեջանին զիջել է իր կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Ադրբեջանը նոր պահանջներով է հանդես գալիս՝ ցույց տալով, որ իրեն պետք է գործընթացի շարունակականություն։ Ինչո՞ւ, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբ 2021 թվականից սկսած՝ մտել է Ադրբեջանի թելադրած այս գործընթացի մեջ, չի հասկացել (կամ գուցե այլ հաշվարկ է եղել), որ ինքն այդ գործընթացում զիջելու է խաղաքարտեր։ Եթե հիշեք, այդ պայմանագիրն այն ժամանակ քննարկվում էր նաև Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում՝ իրավունքների, անվտանգության մասին հիշատակումներով։

Այս քաղաքականության հետևանքով է, որ Ադրբեջանը պետական մակարդակով սկսել է կոչել «Արևմտյան Ադրբեջան», և եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում տեսնել այդ հետևանքները, դրանից դառն իրականությունը չի փոխվում։ Մի հայտնի խոսք կա՝ եթե դու ինձ չես նայում, չի նշանակում, թե ես քեզ չեմ տեսնում։

Ու եթե նա ինքն իրեն փորձում է համոզել, որ պետք է շարունակի գնալ այդ ուղղությամբ, ապա դա Հայաստանի վրա շատ թանկ գին է արժենում, որովհետև այս ընթացքում Հայաստանն Ադրբեջանին զիջել է իր կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից։ Ու դա փաստ է»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ