copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:00 24-03-2025

Հավաք՝ ԱՄՆ դեսպանատ առջև․ Վարդան Ղուկասյան համակիրները հայտարարություն են տարածել

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյան համակիրների խումբը հայտարարություն է տարածել․

«Հայտարարություն

Հարգելի Հայրենակիցներ, եւս մեկ անգամ դիմում ենք բոլորիդ։

Մարտի 25-ին Երեւանի ժամանակով ժամը 12։00 հավաքվում ենք ԱՄՆ դեսպանատ առջեւ պահանջելով ԱՄՆ կառավարությունից անհապաղ ազատ արձակել քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանին, չտրվել Հայաստանի հանցագործ կառավարության կեղծ սադրանքներին։ Կոչ ենք անում Սփյուռքում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանում գտնվող իրենց բոլոր բարեկամներին մարտի 25-ին ուղղորդել դեպի ԱՄՆ դեսպանատուն։ Ժամը 12:00-13:30 կանցկացվի խաղաղ ցույց ԱՄՆ դեսպանատան առաջ, այնուհետեւ 13:30-ից խաղաղ երթով ու ավտոերթով կշարժվենք դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, որտեղ կպահանջենք գլխավոր դատախազի հրաժարականը։ Այս տեքստը համաձայնեցված է Վարդան Ղուկասյանի հետ, ոչ մի փոփոխություն եւ ոչ մի միջնորդություն ենթակա չէ։ Շարժվում ենք այս տեքստի ժամանակացույցին համապատասխան։ Բոլորի ներկայությունը պարտադիր է։ Օրինակ վերցրեք հարեւան երկրից։ Նույն իրավիճակի մեջ է նրանց ընդդիմարիր առաջնորդը։ Տեսեք՝ ինչ նախանձելի ջանասիրությամբ է այդ ժողովուրդը պայքարում իր ընդդիմադիր առաջնորդի համար»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին