copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:15 23-03-2025

Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. դանակահարված և գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում ռ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Մինչ Սպիտակի բժիշկները պայքարում էին վիրավորների կայքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորներից մեկը Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վարուժան Մ.-ն է, ով հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, գտնվելիս է եղել ծանր վիճակում, իսկ մյուսը Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գագիկ Մ.-ն է, ով հիվանդանոց է բերվել «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ։

Այս պահին Լոռու մարզի քրեական ոստիկանները, Սպիտակի համայնքային ոստիկաններն ու Լոռու մարզի գումարտակի պարեկները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև որտեղ և ինչ պայմաններում են նշված անձինք վնասվածքները ստացել և արդյոք 2-ը կապ ունեն նույն դեպքի հետ, թե առանձին դեպքեր են, ինչպես նաև օպերատիվ ճանապարհներով փորձում են պարզել հանցագործության վայրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին