Ներքին 1 տարի առաջ - 15:00 22-03-2025

ՄԱԿ-ը սխալվում է, չի կարող Հայաստանն ամենաերջանիկ երկիրը լինել․ հարցում

Ըստ ՄԱԿ-ի ամենամյա զեկույցի՝ տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը Հայաստանն է։

Ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում են նաև Շվեդիան, Նիդերլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։ Ամենադժբախտ երկիրն Աֆղանստանն է։ Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով և քաղաքացիներին հարց ուղղեց․ «Դուք ձեզ երջանիկ համարո՞ւմ եք»։

«Ի՞նչ երջանկության մասին է խոսքը, ինչո՞վ է երջանիկ մեր երկիրը։ 30.000-ով թոշակառուն կարո՞ղ է երջանիկ լինել»,-ասաց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ այս կյանքում ոչ ոք էլ իրեն երջանիկ չի կարող համարել։

«Այո, համարում եմ։ Հպարտ եմ, որ հայ եմ»,- նշեց մեկ այլ անցորդ։

Նշենք, որ 2004 թվականից ՄԱԿ-ն ամեն տարի երջանկության ինդեքսի ուսունասիրություն է անցկացնում աշխարհում։ Այն ավանդաբար հրապարակվում է մարտ 20-ին՝ Երջանկության համաշխարհային օրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին