copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:48 22-03-2025

Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարի պաշտոնից հույսը կտրած ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ցանկությունը, կարծես թե, առողջապահական պետական հիմնադրամի ղեկավար դառնալն է։

Բազմիցս ենք հայտնել, որ Արսեն Թորոսյանը պայքարում է առողջապահության նախարարի պաշտոնին վերադառնալու համար, ամեն պահի փորձում է «նեղը գցել» Անահիտ Ավանեսյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իր տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի սկզբին հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը հետաձգվել է մինչև 2027 թվական։ Հենց այս պատճառով էլ գրեթե 60 մլն դրամով՝ 25%-ով, կրճատվել են առողջապահության նախարարությանը տրամադրվող ֆինանսները։

Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ պետության համար նպատակահարմար է մեկ պետական ապահովագրական հիմնադրամ ունենալը։ Պատճառը հետևյալն է․ երբ բնակչության բոլոր խմբերի՝ առողջ թե հիվանդ, տարեց թե երիտասարդ, աշխատող թե չաշխատող մարդկանց ապահովագրական ռիսկերը միավորում ենք, մեկ ապահովագրական փաթեթի արժեքը նվազում է, սա նշանակում է, որ փաթեթի ներդրումը ավելի ռեալիստական է դառնում՝ այսօրվա մեր տնտեսական հնարավորություններից ելնելով։

Իսկ ինչու հենց պետական հիմնադրամ. նախարարությունից պարզաբանեցին, որ իրենց կարծիքով՝ առողջությունը ժողովրդի բարեկեցության հիմնասյուներից է և հանրային բարիք է, ու հենց այս պատճառով է, որ պետությունը ևս ունի շատ կարևոր դերակատարում՝ պաշտպանելու մարդու առողջության մասին հոգ տանելու իրավունքը։

«Այսպիսով, մեկ պետական հիմնադրամ ընտրելու հիմնական նպատակն է, որ ապահովենք համախմբում և մեկ ապահովագրական փաթեթի արժեքի իջեցում, և մյուս կողմից ունենանք բանակցային ուժ՝ ծառայությունների գները կարգավորելու համար», – փոխանցեցին նախարարությունից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար ոչ միայն Արսեն Թորոսյանն է պայքարում, այլ նաև ՊԱԳ-ի պետ Սամվել Խարազյանը, ով այնքան ոգևորված է ապահովագրական հիմնադրամի ներդրմամբ, որ աշխարհում ընդունված առողջապահության ապահովագրության նշան համարվող անձրևանոցը որպես կրծքազարդ է կրում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը