copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:03 22-03-2025

Բոլորն էլ նույնն են... Անդրանիկ Քոչարյանը միակը չէ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի իշխանության «կարկառուն» ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ է «աչքի ընկել», շատ մեղմ ասած, դատապարտելի պահվածքով՝ այս անգամ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորելով վարքագիծ, որը դժվար է որակել քաղաքավարության սահմաններում:

Մյուս կողմից՝ սա նույնիսկ զարմանալի էլ չէ: Նախ՝ այն, ինչ արել է ՔՊ խմբակցության անդամը, ավելին՝ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, առաջին նմանօրինակ դեպքը չէ: Նշված քպականը պարբերաբար է ագրեսիվ դիրքավորվում լրագրողների նկատմամբ: Դե, հասկանալի է, խոսքը իշխանական լրագրողների մասին չէ: Երկրորդ՝ նա Փաշինյանի իշխանության միակ ներկայացուցիչը չէ, որ բացահայտ թշնամական ու ագրեսիվ պահվածք կամ վերաբերմունք է դրսևորում լրագրողների նկատմամբ: Առանց շատ «հեռու» գնալու, կարելի է հիշեցնել թեկուզ ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի՝ վերջերս դրսևորած անհարգալից վարքը: Շարքը շարունակական է, ավելորդ չթվարկենք, բոլորի աչքի առջև է այդ ամենը կատարվում:

Լրագրողների, իսկ մեծ հաշվով՝ նաև հանրության նկատմամբ անհարգալից, ցինիկ, ագրեսիվ պահվածքը այդ կուսակցության, Փաշինյանի գլխավորած իշխանության դեմքն ու նկարագիրն են դարձել: Ու պատահական չէ, որ ոչ մի քպական փորձ անգամ չարեց «թեթևի մեջ» դատապարտել պահվածքը: Էլ չենք խոսում այն մասին, որ իրեն հարգող որևէ կուսակցություն այդ կերպ իրեն դրսևորած կուսակցականին կհորդորեր վայր դնել պատգամավորական մանդատը: Դե, առնվազն «sms» կուղարկեր կուսակցության ղեկավարը, որը համատեղության կարգով նաև վարչապետ է...

Չեն դատապարտել, ու ոչ միայն այս դեպքում: Ու քանի որ ՔՊ-ն չի դատապարտել իր կարկառուն ներկայացուցչի, ներկայացուցիչների պահվածքը, ուրեմն՝ համաձայն են նրա (նրանց) հետ: Ուրեմն՝ նրանք բոլորը նույնն են: Ի դեպ, սա էլ զարմանալի չէ. ի վերջո, նույն Նիկոլ Փաշինյանն էլ պարբերաբար աչքի է ընկել վիրավորական արտահայտություններով, ագրեսիվությամբ, ատելության խոսքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ