copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:14 21-03-2025

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի մասին: Մրցույթին կարող են մասնակցել ծրագրավորողներ և ոլորտով հետաքրքրվողներ՝ YoPhone ում ստեղծելով իրենց բոտը կամ մինի հավելվածը։ Նախագծի դրամաշնորհը տրամադրում է «Բահամուտ» հիմնադրամը:

Fastex-ն արդեն երկրորդ անգամ է աջակցում Future Economy Summit-ին, որի ընթացքում մարտի 18-ից Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երևանի, Գյումրու, Վանաձորի համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների սաների հետ։

Համաժողովի շրջանակում առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի պետական մանկավարժական համալսարանում։ Հաջորդ կանգառները եղել են Շիրակի պետական համալսարանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը։ Ուսանողները մասնակցել են քննարկումների, հղել իրենց հուզող հարցերը։ Մարտի 20-ին կայացել է հանդիպում Կառավարման պետական ակադեմիայի ուսանողների, իսկ մարտի 21-ին՝ Վանաձորի պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի երիտասարդների հետ: Ամփոփիչ հանդիպումներ տեղի կունենան նաև մարտի 28-29-ին Ծաղկաձորում։

Fastex-ի ներկայացուցիչներ Պավել Արամյանը,Դիանա Պարտիզպանյանը և Արմեն Բաղդասարյանը հանդես են եկել դասախոսություններով։ Մասնագետները պատմել են Web3 և բլոկչեյն տեխնոլոգիաների, DeFi (ապակենտրոնացված ֆինանսներ), վերջին միտումներից, խոսել ոլորտային կարևոր թեմաներից և կիսվել իրենց փորձով: Ներկայացվել են նաև YoHealth առողջ ապրելակերպը խթանող հավելվածը, YoPhone մեսենջերը և YoCerebrum մետավերս տիրույթը։

Ոլորտով հետաքրքրվողների և ուսանողների համար մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել