copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:55 20-03-2025

Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները (տեսանյութ)

YoHealth հավելվածն օրերս ներկայացվել է «Ալեքսանդր» հյուրանոցում Torii Gate կրթական ընկերության կողմից կազմակերպված երկօրյա բժշկական սեմինարին։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է հավելվածի տեխնիկական հնարավորությունները, քննարկվել է առողջապահական ոլորտում դրա ներուժը։

YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը և պարգևատրում նրանց նվերներով:

Սեմինարի ընթացքում քննարկվել է YoHealth հավելվածում միասնական Medical ID համակարգի ներմուծման և ոլորտի վրա դրա դրական ազդեցության հնարավորությունները։

YoHealth-ի բիզնեսի զարգացման մասնագետ Փրենի Դավթյանն ասել է․ «Առաջիկայում ծրագրվում է իրականացնել YoHealth հավելվածի տեխնիկական հնարավորությունների վերազինում, որն իր հերթին կհեշտացնի տեղեկատվության հասանելիությունը խորհրդատվությունների ընթացքում։ Մոտ ապագայում հավելվածը հնարավորություն կտա իրականացնել հիվանդությունների հեռավար հսկողություն՝ օգնելով խնայել ժամանակ և բարձրացնել բուժման արդյունավետությունը։ YoHealth-ը հնարավորություն կտա աջակցել անհատականացված առաջարկների ավտոմատացման և հիվանդների իրազեկվածության բարելավման գործընթացի կայացմանը»։

Torii Gate կրթական ընկերության հիմնադիր տնօրեն Իննա Նավասարդյանն ընդգծել է, որ առողջ ապրելակերպն այսօր առաջնահերթություն է մեզանում․ «Կրեատիվ մոտեցումը, նոր ոճը միշտ ոգեշնչում է մարդկանց և ավելի հետաքրքրություն առաջացնում։ Կարծում եմ մեր համագործակցությունն արդյունավետ է և շարունակական կլինի», - ասել է նա։

Հավելենք, որ երկօրյա սեմինարների շարքը վարել են միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնագետներ։

Վարպետության դասի շրջանակում հատուկ հյուր էր հայտնի ատամնաբույժ, պարադոնտոլոգ Ալեքսեյ Ֆրոլովը։

Միջոցառման ընդմիջմանն «Ակնուլունք» քանդակի վրա նկարազարդումներ է արել արտիստ Կառլեն Սիմոնյանը։

Հավելենք նաև, որ YoHealth հավելվածը նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։ Ի դեպ, հավելվածի թարմացված տարբերակում նոր գործիքներ են ներկայացված, որոնք ոչ միայն տնտեսվարողների փորձառությունն ավելի հեշտ են դարձնում, այլև նոր հնարավորություններ են ընձեռում․ ընկերությունների սեփականատերերն առցանց տարբերակով կարող են նշանակել հավելվածի մենեջերներ, որոնք կզբաղվեն բիզնեսի օպերացիոն կառավարմամբ՝ ապահովելով արդյունավետ հսկողություն պլատֆորմի ներսում։

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը