copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:09 19-03-2025

Ստորագրելու մասին Նիկոլի վերջին գրառումից կարելի է ենթադրել, որ Բաքուն նոր պահանջ է ներկայացրել

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Պատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն:

Սստորագրելու պատրաստակամության մասին Նիկոլի վերջին գրառումից կարելի է ենթադրել, որ
ա) Բաքուն չի շտապում և էսկալացիայի հարմար նոր պատուհան ու հնարավորություն է փնտրում,
կամ

‘բ) Բաքուն նոր պահանջագիր է ներկայացրել Նիկոլին՝ առաջարկելով համաձայնեցված տեքստը համալրել Հայաստանի լրացուցիչ պարտավորություններով ու նախապայմաններով,
կամ

գ) արտաքին որոշում է կայացվել ՀՀ-ում ազատվել Նիկոլի՝ ցածր վարկանիշով կառավարչությունից, և Բաքվի միջոցով ձգձգում են թղթի կտորի ստորագրումը, որպեսզի Նիկոլին զրկեն արտահերթ կամ հերթական ընտրություններում ժողովրդին նորից խաբելու հնարավորությունից:

Երբ պարտված ղեկավարի կարգավիճակում բանակցում ես Ադրբեջանի հետ, առանց միջնորդի կամ երաշխավորի՝ վերջում ստանում ես այն՝ ինչ ունես:

Հ.Գ. Ժողովուրդ ջան, էս ողջ աղետալի պատմության մեջ Էդքան ասեցինք՝ փոխել է պետք «բանակցողին»: Կապիտուլյացիա ստորագրողը, Արցախն ուրացողը, ՀՀ տարածքներն օկուպացիայի հանձնողն ինչպե՞ս կարող է որևէ ժողովրդի ճակատագիր որոշել»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր