copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:15 19-03-2025

Էրդողանը մաքրում է իր ճանապարհը․ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը նրա գլխավոր մրցակիցն էր

Ստամբուլի գլխավոր դատախազությունը մարտի 19-ի առավոտյան կալանքի որոշում է կայացրել 100 մարդու, այդ թվում՝ Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ որոշման հիմքում դրվել են «հանցավոր կազմակերպության գործունեությանը մասնակցություն, շորթում, կաշառակերություն, խարդախություն և հայտերի կեղծում» մեղադրանքները։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ։ Վերջինս նշեց, որ Էքրեմ Իմամօղլուն Թուրքիայում լայն ժողովրդականություն վայելող գործիչներից է, որը վերջին տարիներին առանձնանում է իր ակտիվությամբ քաղաքական դաշտում։


Տիրան Լոքմագյոզյան, թյուրքագետ

Լոքմագյոզյանի խոսքով՝ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցներից մեկը, ինչն էլ պատճառ է դարձել նրա նկատմամբ դատական գործընթացների ակտիվացման համար։

«Վերջին շրջանում Իմամօղլուի դեմ մի շարք դատավարություններ են սկսվել, և այս որոշումը դրանց վերջնական դրսևորումներից մեկն է։ Նրան փորձում են չեզոքացնել, քանի որ Էրդողանը քաղաքական դաշտում պատրաստում է իր իրավահաջորդին։ Շատ հնարավոր է, որ դա կլինի ներկայիս արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Այս համատեքստում՝ Իմամօղլուն դիտվում է որպես գլխավոր խոչընդոտ, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ հենց նրան էին համարում Էրդողանի հիմնական մրցակիցը»,- նշեց նա։

Մասնագետի կարծիքով՝ Իմամօղլուի կալանավորման դեմ Թուրքիայում լայնածավալ դիմադրություն չի ակնկալվում, քանի որ ընդդիմությունն արդեն լուրջ ճնշումների է ենթարկվել։

«Թուրքիայում ընդդիմությունից շատ բան չի մնացել։ Գլխավոր ընդդիմադիր ուժի՝ քրդամետ կուսակցության ղեկավարները բանտերում են, իսկ ընդդիմադիր քաղաքական դաշտում հիմնականում Իմամօղլուն էր մնում որպես ազդեցիկ գործիչ։ Եթե նա էլ չեզոքացվի, ապա Թուրքիայում ընդդիմությունը գործնականում կդադարի գոյություն ունենալ։ Թեև որոշ բողոքներ կլինեն, սակայն մեծ դիմադրություն սպասել պետք չէ։ Վերջին տարիներին իշխանությունը կարողացել է ճնշել բոլոր ընդդիմադիր օջախները»,– եզրափակեց թյուրքագետը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի