Ըստ էության 1 տարի առաջ - 21:00 18-03-2025

Ըստ էության. ՔՊ-ն 17 հազար քաղաքացու կամքը չի մերժել, նրանք ուղղակի փախել են

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին։

Նրա հետ խոսել ենք տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» իրականացրած ստորագրահավաքին մասնակցած 17000 երևանցիների ստորագրություններն արհամարհելու, բոյկոտի ձախողման, 2 ընդդիմադիր ուժերի չմիավորման, Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության, դրանից ունեցած ակնկալիքի, Երևանի սցենարը կրկնվելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Խոսելով իրենց նախագծի մերժման մասին՝ Աղեկյանն ասաց. «ՔՊ-ն չի մերժել 17000 քաղաքացու ստորագրությունը, ուղղակի փախել է»։

Անդրադառնալով այն հարցին, թե մտավախություն չունեն, որ Գյումրիում ևս կարող է կրկնվել Երևանի սցենարը և ՔՊ-ն չունենալով բավականաչափ ձայն, տարբեր կոմբինացիաներ կկիրառի և իրենց թեկնածուին քաղաքապետ կդարձնի, Աղեկյանը նշեց. «Հանրապետությունը» հանդես էր գալիս ընդդիմադիր հայացքներով, բայց հիմա չի էլ թաքցնում, որ աջակցում է ՔՊ-ին։ Նույնը հիմա «տյունինգ» արած կատարվում է Գյումրիում։ «Եվրադաշինքը» ապահովելու է, որ Գյումրիում կրկնվի Երևանի սցենարը»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի