Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:19 17-03-2025

Արցախցիները ՀՀ հարկատուների դեմ հայց պետք է ներկայացնեն, իրենց իրական մտադրությունները պարզ կդառնան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի այն հայտարարությանը, որ եթե միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն, ապա մի խումբ քաղաքացիներ ՀՀ կառավարությանը դատի կտան։

«Թող դատի տան, ի՞նչ ասեմ: Ես զարմանում եմ, իրենք փոխանակ պայքարեն էն մարդկանց դեմ, էն իշխանության դեմ, իրենց վրա կրակողների դեմ, շատ դուխով, համառ պայքարում են մեր դեմ: Մենք չեմպիոն ենք չէ՞ ինքներս մեր դեմ պայքարելու մեջ: Տենց ուժեղ են, թող գնան և պայքարեն էն մարդկանց դեմ, ովքեր իրական իրենց դեմ քայլեր են արել, ոչ թե սեփական երկրի ընտրված իշխանության դեմ։ ՀՀ հարկատուների դեմ հայց պետք է ներկայացնեն, էն մարդկանց դեմ, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց աշխատավարձ են տվել, իրենց պաշտպանել են։ Էն մարդկա՞նց դեմ, ում երեխաները գնացել, զոհվել ՝քեն։ Թող ներկայացնեն, իրենց իրական մտադրություններն էլ պարզ կդառնան»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել