Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:45 17-03-2025

Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով (տեսանյութ)

Ֆասթ Բանկը 2024թ․-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։ Նախորդ տարի Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 276 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 136%-ով (բացարձակ աճը՝ 159 մլրդ ՀՀ դրամ): Համախառն վարկային պորտֆելը հասել է 221 մլրդ ՀՀ դրամի՝ ավելանալով 147% (բացարձակ աճը 131 մլրդ ՀՀ դրամ), որից 39%-ը՝ սպառողական, 28%-ը՝ hիփոթեքային, 30%-ը՝ կորպորատիվ և 3%-ը՝ լիզինգ։

Ֆասթ Բանկում դրական ցուցանիշ է արձանագրվել նաև ավանդային պորտֆելում, նախորդ տարի Բանկում ներգրավված ավանդներն աճել են 330%-ով և կազմել 147 մլրդ ՀՀ դրամ (բացարձակ աճը՝ 113 մլրդ ՀՀ դրամ), ինչը վերահաստատում է Ֆասթ Բանկի վստահելիությունը։

Սրան զուգահեռ, 229%-ով աճել են Բանկի պարտավորությունները՝ կազմելով 207 մլրդ ՀՀ դրամ (բացարձակ աճը՝ 144 մլրդ ՀՀ դրամ)։ 2024 թվականին Բանկի պարտատոմսերը կազմել են 13 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 129%-ով (բացարձակ աճը՝ 7 մլրդ ՀՀ դրամ)։

Նախորդ տարում Ֆասթ Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 69 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 28% (բացարձակ աճը՝ 15 մլրդ ՀՀ դրամ), իսկ Բանկի ընդhանուր շահույթը կազմել է 5 մլրդ ՀՀ դրամ։

Ֆասթ Բանկն առաջնորդվում է հաճախորդակենտրոն քաղաքականությամբ, ըստ այդմ՝ նախորդ տարում վերաբրենդավորել է 31 մասնաճյուղ, բացել է երկու մասնաճյուղ. Երևան քաղաքում` «Հին Նորքը» և Գյումրիում` «Անի» մասնաճյուղը։

Ըստ staff.am-ի ՀՀ աշխատաշուկա 2024 զեկույցի՝ Ֆասթ Բանկը ֆինանսաբանկային ոլորտի ամենախոշոր և ամենաակտիվ գործատուների առաջին հորիզոնականում է, Բանկում աշխատում են հազարից ավելի մասնագետներ։

Հավելենք նաև, որ 30%-ով աճել է Ֆասթ Բանկի կողմից ՀՀ պետական բյուջե գանձվող հարկը՝ հասնելով 4 մլրդ ՀՀ դրամի։ ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Ֆասթ Բանկը 74-րդ հորիզոնականում է։

Ֆասթ Բանկը, ֆինանսական դրական ցուցանիշներին զուգահեռ, նախորդ տարում մեծացրել է աջակցությունն ուղղված Հայաստանի սոցիալ-մշակութային ոլորտին։ Ֆասթ Բանկի օժանդակությամբ կայացել են բազում ­­­­բարեգործական համերգներ, շախմատի միջազգային մրցաշար, Բանկը թևակցել է դասական համերգների իրականացմանը, ներդրումներ է կատարել Հայաստանի մշակութային վայրերի՝ հատկապես թատրոնների ենթակառուցվածքների արդիականացման մեջ և այլն։

Ֆասթ Բանկը թ­­­վային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի