Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 13:20 16-03-2025

Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու միտք չունի, խաղեր ա տալիս․ հարցում

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հարցում։

Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է, դրա համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։

Ավելի վաղ Ադրբեջանի ատգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտարարել, որ «խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը»։

Այս հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը ցավոտ զիջումների է գնացել, քանի որ համաձայնագրի երկու՝ մինչ այս չհամաձայնեցված հոդվածները վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն ու հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն:

Ադրբեջանը, ըստ էության, պահանջում էր սահմանից հեռացնել եվրոպական դիտորդներին։ Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ՝ չի հրապարակվում։

Փաստացի՝ Հայաստանը համաձայնվում է Ադրբեջանի «խաղաղության պայմանագրի» բոլոր պահանջներին։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Բոլոր պահանջներին համաձայնվելուց հետո Ադրբեջանը կստորագրի՞ խաղաղության պայմանագիրը»:

Հարցվածներից շատերը Ադրբեջանից պայմանագրի ստորագրություն չեն ակնկալում։

«Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու միտք չունի, խաղեր ա տալիս»,- ասաց նրանցից մեկը։

«Շատ ողջունելի է, որ Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի բոլոր պահանջներին»,- նշեց մեկ այլ անցորդ։ Մի քաղաքացու կարծիքով էլ՝ թուրքը մնում է թուրք։

«Նիկոլ Փաշինյանի խաղաղության պայմանագիրն ինձ համար հիմար թեմա է»,- պատասխանեց Կարեն Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել