copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:53 15-03-2025

Երևանում թիվ 189 ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ. shamshyan.com

Մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի բակում, նույն դպրոցի աշակերտների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը կանխվել է դպրոցի տնօրեն Ռիմա Դ․-ի կողմից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վեճից հետո նույն օրը ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները դպրոցի 12-րդ դասարանի դասասենյակում գտնվող պահարանի վերևում դրված ծաղկամանի միջից հայտնաբերել են գաղտնի փականով թվով 2 հատ դանակ, որոնց երկարությունը կազմել է 20 սմ, շեղբի երկարությունը՝ 8.4 սմ:

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ