copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:02 15-03-2025

Արժանապատվության հարց է․ հյուրանոցի սեփականատերը՝ Թուրքիայի քաղաքացու մասնակցությամբ միջադեպի մասին

Երևանի «Լոնդոն» հյուրանոցի սեփականատեր Գևորգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընկերներս հերթով գրում ու հարցեր են տալիս այս միջադեպի մասին։

Այո, դեպքը տեղի է ունեցել մեզ պատկանող հյուրանոցում, ահազանգ տվողը ես եմ եղել։
Թուրքիայի քաղաքացին սենյակ էր ամրագրել ու ժամանել Լոնդոն հյուրանոց։ Կեցության երկրորդ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ վիրավորական արտահայտություններ է ուղղել մեր աշխատակցի հասցեին։ Ես, այդ մասին տեղեկանալով աշխատակցից, ահազանգել են ոստիկանություն, որպեսզի խուլիգանին սանձեն։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել և 3 օր պահել ձերբակալվածների պահման վայրում։ Վերջում էլ նա մեղայական հայացքով ներողություն է խնդրել ինձնից ու աշխատակազմից։ Կարծում եմ՝ հաջորդ անգամ կամ կշրջանցի Հայաստանը, կամ տասնապատիկ զսպվածություն կցուցաբերի հայերի հետ շփումներում։
Ինձ համար արժանապատվության հարց է, երբ հատկապես Թուրքիայի քաղաքացին վիրավորում է իմ թիմակցին։ Ամեն ինչ ճիշտ եմ արել, արդյունքներից բավարարված եմ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ