copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:03 14-03-2025

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ։ Այս հայտարարությունները վճռորոշ քայլ են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ճանապարհին։ յս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ-ն՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ «Մենք շնորհակալություն ենք հայտնում երկու կողմերին վերջին մի քանի տարիների ընթացքում այս ուղղությամբ իրենց համառ աշխատանքի համար՝ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ»։

Հաղորդգրությնա մեջ կարևորվում է՝ պահպանել այս թափը և ապահովել այս գործընթացի սահուն ավարտը՝ երկու կողմերից նույն հեռանկարային և փոխզիջումային մոտեցումներով․ «ԵՄ-ն լիովին աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձագիտական գիտելիքներ տրամադրել, եթե կողմերը դիմեն նման խնդրանքով»,- ասվում է ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի