Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:15 14-03-2025

ՔՊ–ականները սպառնում են, որ Սարիկ Մինասյանի չանցնելու դեպքում շատ մարդիկ գործազուրկ կդառնան

Oragir.News-ի տեղեկություններով` ՔՊ-ականները պետական հաստատությունների աշխատակիցներից պահանջում են ցուցակներ։ Պետական կառույցների աշխատողները ոչ միայն պիտի իրենց ձայնը տան Սարիկ Մինասյանին, այլ նաև մարդիկ բերեն, ովքեր դարձյալ իրենց ձայնը կտան ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուի։
Պարզ ասած, իշխանության հստակ պահանջը չկատարելու դեպքում, պետական կառույցների շատ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։

Բուժաշխատողների հարցում ՔՊ-ն խնդիր չունի, որովհետև Գյումրիի բուժհաստատությունների տնօրենները իրենց նշանակած կադրերն են։ Բացի այդ օրերս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր եկել իրենց Սարիկին աջակցելու, բուժաշխատողներին հուշելու, որ ցանկալի ընտրություն կատարեն։

Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրությունները անցնում են անհավասար մրցակցային պայմաններում, բացի այդ ամենաբարձր մակարդակով իշխանական քարոզչամեքենան լծվել է վարկաբեկել Գյումրիի քաղաքապետի մյուս թեկնածուներին, ովքեր ռեալ մրցակից են սարի պես` Գյումրու թիկունքին կանգնած Սարիկ Մինասյանի համար։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին ներկայացրել է 99 հոգանոց ցուցակ, որտեղ ցուցակի առաջին համարում Սարիկ Մինասյանն է, հաջորդ համարներում Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգական Վահագն Մկրտչյանն է, Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Բաղդասարյանի ընկերուհիներն ու այլ երդվյալ ՔՊ-ականներ։ Ցուցակի 99-րդ համարը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան