copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:23 14-03-2025

Գրիգոր Մինասյանի գրասենյակը իշխանավորների շահերն է պաշտպանում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի կադրերն ակնհայտ դավանում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը, անգամ պետական բարձր պաշտոն զբաղեցրածները։ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը, որը պետության քաղաքականությունն էր մշակում` արդարադատության ոլորտում, բարեփոխումներ անելով նպաստում էր դատարանում հաղթանակներին` ընդդեմ «բյուջեն թալանողների», վերադարձել է իր «AM» իրավաբանական ընկերություն, ղեկավարում է այն եւ պարծենում է պետության դեմ իր գրասենյակի տարած հաղթանակներով։

Ընկերության կայքում լուր կա, որ Երեւանի քրեական դատարանի որոշմամբ պետությանն առանձնապես խոշոր չափի` 5 մլրդ 500 մլն դրամի ենթադրյալ վնաս հասցրած` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն օժանդակելու համար մեղադրվող անձն արդարացվել է` «AM»-ի ջանքերով։ Նա մեղադրվում էր շահումով խաղեր վարելու միջոցով ընկերոջը՝ առանց պետական գրանցման, առանց թույլտվության եւ լիցենզավորման ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակելու մեջ: Ի դեպ, Մինասյանի գրասենյակը նաեւ իշխանավորներին է պաշտպանում: Բագրատ սրբազանի` Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցով Փաշինյանի շահերը եւս «AM»-ի ներկայացուցիչն է պաշտպանում: Ինչպես ասում են` փողին մուննաթ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի