Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:07 13-03-2025

Հրազենով հանցագործությունների մեծ մասը օրինական զենքերով է կատարվում. ՆԳ նախարար

Եթե նայենք նախագծի հիմնավորումները, պիտի նկատենք, որ նախագիծը մի քանի նպատակ է հետապնդում. առաջինը՝ մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասկանալու, թե զենքով կատարված հանցագործությունները հիմնականում կատարվում են օրինական տրված զենքո՞վ, թե՞ նաև անօրինական տրված զենքով: Վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, որ հիմնականում հանցագործությունները հրազենի գործադրմամբ կատարվում են բացառապես ապօրինի հրազենով, չկա այլևս, որովհետև մեր տվյալներով՝ շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծին, որը վերաբերում է պարգևատրական զենքերին։

««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունման շրջանակներում նշել էինք, որ շարունակելու ենք մոնիթորինգի ենթարկել օրենքը և հասկանալ, թե օրենսդրական կարգավորումների հետ կապված ինչպիսի փոփոխությունների տեղ, որպես այդպիսին, ունենք, և արձանագրել ենք, որ թեև գործող օրենքը զենքի պարգևատրման մասով նախատեսում է որոշակի ինստիտուցիոնալ նոր կարգավորումներ՝ նպատակ հետապնդելով որոշակի ստանդարտներ նախատեսել, բայց, այնուհանդերձ, այս նպատակն ամբողջովին չի իրացվել, որովհետև թե՛ ստանդարտ հոդվածի շրջանակներում են առկա երկակի մոտեցումներ, թե՛ անցումային կարգավորումների մասով, որոնք քաղաքացիներին թույլատրել են, թեև պարգևատրական զենքի կանոններին չեն համապատասխանել, բայց անցումային կարգավորումների ուժով թույլ է տրվել որոշակի երկակի մոտեցման կիրառում:

Ըստ այդմ՝ մենք մեր առաջ խնդիր էինք դրել՝ հասկանալու իրավիճակը և այս երկակի, պետության համար անկանխատեսելի մոտեցումները հանգուցալուծել և առաջարկել որոշակի լուծումներ: Ինչ ենք մեր քննարկումների արդյունքում պարզել. որ թե՛ օտարերկրյա պետությունների կողմից պարգևատրումների դեպքում, թե՛ ներպետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների դեպքում մենք չունենք հստակ ստանդարտներ: Ստանդարտները պահպանելը շատ կարևոր է այս տեսանկյունից: Նախագիծը նպատակ է հետապնդում բացառապես ստանդարտ բերել այս զենքի պարգևատրման ինստիտուտում, և ըստ այդմ չափանիշները նախատեսել, որոնց բավարարելու պայմաններում անձինք կկարողանան շարունակել ունենալ այդ զենքերը, իսկ եթե չեն կարողանա բավարարել այդ չափանիշներին, ապա, բնականաբար, զենքը ենթակա կլինի կամավոր հանձնման ՀՀ ոստիկանություն»,- նշեց նախարարը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից