Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:40 12-03-2025

7 անշարժ գույք, մեքենա, խոշոր կանխիկ գումար, 11 մլն դրամ եկամուտ․ երկրի թիվ 1 աներձագի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք երբեմնի դերասան Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը։

Հրաչյա Հակոբյանը հայտարարագրել է 7 անշարժ գույք․ միանձնյա սեփականությամբ 2 առանձնատուն՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում՝ գնված 2020 թվականի հունվարի 16-ին և 2021-ի ապրիլի 28-ին, միանձնյա սեփականությամբ 3 հողամաս, որոնցից 2-ը Երևանի Ավան վարչական շրջանում, մեկը՝ Ջրվեժում՝ գնված 2005 թվականի մարտի 29-ին, ապրիլի 4-ին և 2020-ի հունվարի 16-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որոնից մեկը նա գնել, մյուս՝ ժառանգություն է ստացել 2012 թվականի հունիսի 27-ին։

Տարեվերջին Հակոբյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, իշխանական պատգամավորն իսկզբանե չի ունեցել, սակայն 2023-ի մայիսի 22-ին 18․000․000 դրամով գնել է 2021 թվականի արտադրության VOLVO մակնիշի ավտոմեքենա՝ ոմն Վահան Բաղդասարյանից։

Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։ Վերջինս 1000 դրամ արժեքով բաժնեմաս է հայտարարագրել մի ընկերությունում, որի անունը չի նշվում։ Հրաչյա Հակոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 8․499․474 դրամ, 11․600 դոլար և 2000 եվրո, տարեվերջին 3․251․687 դրամ, 11․600 դոլար և 2000 եվրո։

Վերջինս ունեցել է նաև 2․500․000 դրամ կանխիկ դրամ, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ ՔՊ-ական պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 11․274․025 դրամ, որից 9․834․020 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, իսկ մնացած գումարը նա ստացել է Արթուր Դանիելյանին, Մարինա Խաչատրյանին և Նարեկ Սամսոնյանին դատի տալու արդյունքում։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26․000․000 դրամ։ Իշխանական պատգամավորն իր եկամուտներից 15․795․977 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը