copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:43 12-03-2025

Սյունիքում «Mercedes» բեռնատարում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ «Վարդանի ձոր» կոչվող տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մատական հաշվարկ, ավտոմեքնայի բեռնախցիկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկներ Էմանուել Սարգսյանը, Գևորգ Սիմոնյանը, Սմբատ Հովհաննիսյանը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:

Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են այրվող «Mercedes»-ը և շատ արագ մոտեցել են մեքենային, կանխել կրակի տարածումը՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենաներում պահվող կրակմարիչը (огнетушитель):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ