copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:39 12-03-2025

Եթե կիրակի ընտրություն լիներ, կառավարող կուսակցության օգտին կքվեարկեր հարցվողների 11,8 տոկոսը. Gallup

Եթե այս կիրակի ընտրություններ լինեն, ՔՊ-ն կհավաքի 11.8% ձայն, «Հայաստան»-ը` 4.7%, ԴՕԿ-ը՝ 3.5%: Այս հարցի շուրջ քաղաքացիների շրջանում իրականացված հարցման տվյալները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանը:

«Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք. 11.8%-ը նշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ես եթե համեմատեմ մեկ ամիս առաջվա մեր ցուցանիշների հետ, գրեթե նույնն է մնացել, ուղղակի 0.5%-ով աճ է գրանցվել, բայց դա շատ չնչին փոփոխություն է։ 4.7%-ը նշել է «Հայաստան» դաշինքը, այստեղ ևս փոփոխություն ունենք, սակայն բացասական՝ -1.8% է գրանցվել։ Ամենամեծ բացասական փոփոխությունը գրանցվել է ԴՕԿ կուսակցությունը, 3.5% է գրանցել և ունի -3.3% ցուցանիշի նվազում, բայց սա բացատրելի է, մենք գիտենք, որ վերջին կարծեմ երեք շաբաթը, ԴՕԿ կուսակցության ղեկավարը Վարդան Ղուկասյանը ձերբակալված է և այդ եթերները և այդ կոմունիկացիան բացակայում է»,-ասել է նա:

Նավասարդյանի խոսքով՝ իրենց նախորդ պրեզենտացիայի ժամանակ ԴՕԿ կուսակցությունը հունվար ամսին գրանցել էր երկրորդ տեղը, և առաջ էր անցել Հայաստան դաշինքից, բայց հիմա նորից վերադարձել է երրորդ տեղը: Չորրորդ տեղում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2.7%-ով, այստեղ ևս շատ չնչին՝ 0.3%-ով աճ կա։

«Պատիվ ունեմ» դաշինքը գրանցել է 2.1% ևս գրանցել մի փոքր բացասական ցուցանիշ՝ 0.2%: Ամենամեծ բացասական փոփոխությունը կրել է «Հանրապետություն» կուսակցությունը, գրանցել է միայն 0.7% և նախորդ մեր հարցման ժամանակ նրանք գրանցել են 1.8%, ունեն մինուս մեկ 1%՝ իրենց 1.8%-ից։ «Ազգային ժողովրդավարական բևեռը» գրանցել է 0.7%, ՀՅԴ-ն՝ 0.3%, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը 0.2%, Լուսավոր Հայաստան կուսակցությունը 0.1%, այլ կուսակցություններ ընդհնուր գրանցել են 1,9%, ոչ մեկին՝ նշել է 6,2%-ը, կփչացնեմ քվեաթերթիկը նշել է 4,7%-ը, դժվարացել են այս հարցին պատասխանել 4%-ը և չեմ մասնակցելու ընտրություններին՝ 32,1%-ը»,-ասաց «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը:

Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցվողների քանակը 1,100 մարդ է եղել, հետազոտության անցկացման ժամանակահատվածը եղել է փետրվարի 27-ից մարտի վեցը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից