copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:38 11-04-2023

Եթե ասեիք՝ պետք է զրկել անձեռնմխելիությունից, որովհետև այդպես է պտեք, ՔՊ-ն կողմ կքվեարկեր. Հայկ Մամիջանյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նսիտում ներկայացվեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նախ նշեց, որ եթե գլխավոր դատախազը գար և ասեր՝ պետք է զրկել անձեռնմխելիությունից, որովհետև այդպես է պետք, ՔՊ-ն էլի կողմ կքվեարկեր։

Մամիջանյանն այնուհետև հարց ուղղեց Աննա Վարդապետյանին՝ եթե ինքը ՀՀ քաղաքացիներին ինքնապաշտպանության կոչ անի, արդյո՞ք դա կլինի քրեորեն պատժելի: Ի պատասխան Վարդապետյանը նշեց, որ նկարագրվածի մեջ հանցակազմ չկա, ինչից հետո պատգամավորը շարունակեց․ «Երեկ քննչական է կանչվել Նարեկ Սամսոնյանը, ով կոչ է արել քաղաքացիներին ինքնապաշտպանվել։ Ես տեսել եմ հազարավոր նման գործեր, որը պատիվ չի բերում որևէ խորհրդարանի։ Եվ ենթադրում եմ, որ քննչականը սկսելու է նմանօրինակ մահակով հետապնդել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին։ Հարցս կամ հորդորս հետևյալն է, եթե սա հասնի Ձեր լիազորությունների տիրույթ, հագուրդ չտալ դրան, որովհետև պատիվ չի բերի դատախազությանը նմանօրինակ ձևակերպումներով հետապնդում սկսվի քաղաքական դրդապատճառներով քաղաքացիների նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից