copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:55 12-03-2025

Փաշինյանը քաղաքական նոր տիրոջ փնտրտուքի մեջ է. մնում է Էրդողանը. Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Առավել հավանական եմ համարում, որ նախաձեռնությունն իրենը լինի, այլ ոչ թուրքական կողմինը։ Չեմ հիշում դեպք (շնորհակալ կլինեմ), որ որևէ իրադարձության համատեքստից դուրս Հայաստան ժամանեն որևէ երկրի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հարցազրույց վերցնեն։

Թուրքերն, իհարկե, հետաքրքիր մանրամասներ կցանկանան լսել «Իրական Հայաստան» կոչված կոնցեպտից, շատ ավելի պարտավորեցնող ձևակերպումներ կակնկալեն, մի քիչ կզարմանամ, որ հարցազրույցի բովանդակության մեջ ձևակերպումներ սպրդեն, օրինակ, Բաքվում պահվող հայ պատանդների, Ռուբեն Վարդանյանի ծայրահեղ քայլի մասին։

Սպասենք բովանդակությանը, սակայն արդեն իսկ պարզ է, որ Փաշինյանը քաղաքական նոր տիրոջ փնտրտուքի մեջ է։ Այլևս Բլինքենը Վաշինգտոնից չի կարող զանգահարել։ ԵՄ-ն շոկային վիճակում փորձում է սեփական անվտանգության հովանոցի հարց լուծել, շրջադարձը դեպի Մոսկվա ընտրազանգված կորցնելու վտանգն ունի, և մնում է միայն Էրդողանը, ով առավել մեծ ազդեցություն ունի Ալիևի վրա և գուցե կարող է Հայաստանից նոր զիջումների գնով նրան ետ պահել Հայաստանի նկատմամբ պլանավորված ագրեսիայի ակտից։

Էրդողանը վերջին շրջանում առավել ամբիցիոզ հռետորաբանությամբ է հանդես գալիս, նա, օրինակ, հայտ է ներկայացնում Թուրքիան դարձնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, երաշխավորել Եվրոպայի անվտանգությունը, ստանձնել Ուկրաինայի հովանավորությունը և այլն։

Իսկ ՔՊ-ում անհանգիստ են, շատ են անհանգիստ։ Կուսակցության ակտիվի հետ ամենօրյա հանդիպումները, Գյումրիում և Փարաքարում ընտրական գործընթացի առնչությամբ ցուցաբերվող ջղաձգումները դրա խոսուն վկայություններից են։ Անհանգիստ են ինչպես Բաքվի նոր հնարավոր ագրեսիայի (որի նախանշանները նորից երևում են, օրինակ՝ հայկական դիրքերից կրակոցների մասին հաղորդագրություններով) պարագայում դիվանագիտական ու քաղաքական առկա մեկուսացվածության փաստից, այնպես էլ այդ ագրեսիան կանխելու հարցում Թուրքիայի կողմից պահանջվելիք գնի մասին հնարավոր տեղեկություններից»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան