Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:38 10-03-2025

Ջրերով հարուստ գյուղում ջուր չունեն․ անջուր Ծաղկաշատի առօրյայից

Ալավերդու Ծաղկաշատ բնակավայրում առօրյան դժվար է: Տարիներ շարունակ գյուղացիները ջուրն աղբյուրներից են բերում:

Ծաղկաշատում կանանց համար ավտոմատ լվացքի մեքենայի, ջրատաքացուցիչների ու շատ այլ կենցաղային տեխնիկայի կիրառումը պարզապես երազանք է:

Տարվա բոլոր եղանակներին գյուղի բնական աղբյուներից դույլերով ջուր են կրում, իսկ երբեմն աղբյուրները բարակում-ցամաքում են, սաստիկ ձմռանն էլ սառչում:

Գյուղացիների կարծիքով, իրենց մասին մտածող ղեկավարություն ունենալու պարագայում գոնե մասնակի հարցը կարելի է լուծել՝ եղած աղբյուրների ջուրը խնայողաբար օգտագործելով․ մի քանի տնտեսություն ջրով կապահովվեր, եթե ջրի վրա փականներ տեղադրվեին, սակայն ոչինչ չի արվում:

Իսկ խնդրի հիմնովին լուծումը եղած ջրամբարի վերանորոգումն ու պոմպակայանի կառուցումն է, միայն այդ եղանակով Ծաղկաշատում հնարավոր կլինի վերջանականապես լուծել խմելու ջրի հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել