copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:45 10-03-2025

Երևանի դպրոցներից մեկի դիմաց 14-ամյա երեխաները միմյանց հայհոյել են, հարվածել. shamshyan.com

Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13։20-ի սահմաններում, կենտրոն վարչական տարածքում գործող դպրոցներից մեկի դիմաց մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ մասնակիցները հայհոյում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն դպրոցի աշակերտներ, Երևանի բնակիչներ 14-ամյա Դ․ Տ․-ի, 14-ամյա Հ․ Հ․-ի, 14-ամյա Ա․ Կ․-ի, Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Գ․ Ա․-ի, Երևանի բնակիչներ 14-ամյա Է․ Բ․-ի, 14-ամյա Դ․ Հ․-ի և 17-ամյա Ս․ Վ․-ի միջև անձնական հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններս հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել