copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:40 10-03-2025

Արդեն հոգնել եմ մեկնաբանելուց. Վարդան Ղուկասյանը՝ Փաշինյանի ասածի մասին

Երեկ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմով Գյումրիում էր։ Փաշինյանը, անդրադառնալով Գյումրիի արտահերթ ընտրություններին, նշել է, թե արտահերթ ընտրություններն այն պատճառով են, որ կոռուպցիոն բացահայտումներից հետո Գյումրիի ավագանին չի ցանկացել թալանածը վերադարձնել պետությանը:

«Նրանք, ովքեր արդեն ներկայացվել են Գյումրու ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի ընդամենը մեկ համատեքստ, նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքը պահպանելու վերջին կռվին ու ճակատամարտին»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից, ով առաջադրվել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու։

«Ես երեկվանից մեկնաբանել եմ, արդեն հոգնել եմ մեկնաբանելուց»,-հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Փաշինյանը շեշտել էր, որ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի ՀՀ-ին և ժողովրդին՝ ի սեփականություն։

«Ընդ որում` հայտնի է՝ ումն են այդ գույքերը, դրանք Միշիկի գույքերն են, Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն ենք և դրանք Սերժիկի գույքերն են»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել