copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 21:37 09-03-2025

ՀՖՖ-ն կանցնի հնարավոր բոլոր կարմիր գծերը՝ զոհաբերելով հավաքականը հանուն աթոռից կառչելու փորձի․ ՖԱՖ

ՀՖՖ-ի ֆան ակումբը՝ ՖԱՖ-ը, հայտարարություն է տարածել․

«Հայաստան-Վրաստան խաղի տոմսերը սակարկման առարկա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գնում է կեղտոտ ճանապարհով մեծ սադրանքի` փորձ անելով Հայաստանի հավաքականի ֆան շարժումների հասանելիք տոմսերը մեր ընտրանու առաջիկա սկզբունքային խաղին դարձնել առևտրի կամ սակարկման առարկա։ Այս պահին մարզադաշտի տոմսարկղից պատասխանում են, որ անհայտ է ֆան շարժումների տոմսերի ճակատագիրը։

Սա այն պարագայում, երբ մրցակցի` Վրաստանի հավաքականի երկրպագուների հետ շփումների արդյունքում պարզ է դառնում, որ իրենց ֆան շարժմանը տրվել է ամբողջ հյուրերի սեկցիան շուրջ 900 տեղ, նաև լրացուցիչ շուրջ 1500 տեղ հյուրերի սեկցիայի հարևանությամբ, իսկ ընդհանուր առմամբ վրացի երկրպագուների կողմից երևանյան խաղի համար կա տոմսերի մի քանի հազարի հասնող պահանջարկ, որի արդյունքում սպասվում է յուրաքանչյուր տրիբունայում բացմաթիվ վրացի երկրպագուների ներկայություն՝ սև շուկայից ձեռք բերված տոմսերով։

Այսինքն մարզադաշտում սպասվում է մրցակից թիմի բացարձակ ռեկորդային ներկայություն, ինչի արդյունքում ողջ խաղի արդյունքում լսվելու են մեծամասամբ վրացի երկրպագուների ձայները, մեր ընտրանու ֆուտբոլիստները չեն զգալու, որ սեփական մարզադաշտում են խաղում, ավելի տխուր և ոչ արժանապատիվ պատկեր հնարավոր չէ պատկերացնել։

Ֆան շարժումների տոմսերը չտրամադրելով ՀՖՖ-ն կանցնի հնարավոր բոլոր կարմիր գծերը` զոհաբերելով հավաքականը հանուն աթոռից կառչելու հերթական փորձի։

Այս գործելաոճը բնութագրում է նրանց վերաբերմունքը ազգային հավաքականին և մեր ընտրանու արդյունքներին։

Եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը մասնակի կամ ամբողջական հանել ազատ վաճառքի, Վրաստանի դեմ խաղի հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել