copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:05 09-03-2025

Բնապահպանության ոլորտում ավելի քան 2500 իրավախախտում է արձանագրվել

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության և ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական և օրենքով սահմանված այլ գործառույթների արդյունքում անցած տարի արձանագրվել է ընդհանուր 2536 իրավախախտում, որը 2023 թվականի համեմատությամբ նվազել է 0,3 տոկոսով։

Այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։

Նրա խոսքով՝ վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված իրավախախտումների հիմքով հարուցվել է 1645 վարչական վարույթ, որը 2023 թվականի համեմատ աճել է 21,7 տոկոսով։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում 2024-ին վարչական տույժի են ենթարկվել 992 անձ, որոնց նկատմամբ կիրառվել է 1346 վարչական տույժ՝ նախորդ տարվա համեմատությամբ աճել է 20,6 տոկոսով։

Դրանց արդյունքում նշանակված վարչական տուգանքի չափը կազմել է 205 միլիոն 590 հազար ՀՀ դրամ՝ 2023 թվականի համեմատ աճելով 51,4 տոկոսով, իսկ 2022 թվականի համեմատ՝ 107,3 տոկոսով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ