Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:20 08-03-2025

Որ պաշտոնյա՞ն է իր ճոխությունները ցույց տալիս, որ մարդիկ էլ ուշադրություն դարձնեն․ հարցում

Գաղտնիք չէ, որ պաշտոնյաներն ապրում են բարեկեցիկ, ճոխություններով լի կյանքով։ Հաճախ, շատերը փորձում են թաքցնել իրենց ունեցվածքն ու ճոխությունները, հանրության աչքին հասարակ թվալու համար։ Պարզվում է, Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է, որ մարդիկ ուշադրություն են դարձնում պաշտոնյաների ճոխություններին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ մարդիկ ուշադրություն են դարձնում պաշտոնյաների ճոխություններին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ բնականաբար՝ նորմալ է։ Եղան նաև քաղաքացիներ, ովքեր կարծիք հայտնեցին, որ պաշտոնյաները թաքցնում են իրենց ճոխությունները։

«Չէ, ինչի ա նորմալ։ Ինչ ճոխություն։ Բա որ պաշտոնյա են, պիտի ճոխություն ունենան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ մեկը չգիտի, թե որ պաշտոնյան ինչ ճոխություն ունի։

«Որ պաշտոնյան է իր ճոխությունները ցույց տալիս, որ մարդիկ էլ ուշադրություն են դարձնում։ Դուք ինչ գիտեք, թե պաշտոնյաների մոտ ինչ կա, որ մի հատ էլ ուշադրություն դարձնեք»,- նշեց նա։

«Նիկոլը, եթե նյարդայնանում ա, կարա չնայի էդ մարդկանց, այսինքն չի էլ նայում»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ դա շատ նորմալ է։

«Իհարկե նորմալ ա։ Ես կարծում եմ ճիշտ ա, որ մարդիկ ուշադրություն են դարձնում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի