Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:18 07-03-2025

Ուղերձի հասցեատերը մենք ենք. ժամանակն է՝ գնալ ազգային և պետական վերածննդի. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես էլ շատերի նման այսօր լսել եմ Ռուբեն Վարդանյանի խոսքը։ Ես էլ շատերի նման ինձ տվել եմ հարցը՝ ո՞րն էր Ռուբենի հիմնական ուղերձը։ Ամեն մեկը, իհարկե, իր համար, կգտնի իր սեփական պատասխանը։ Դա է երևի ճիշտ ճանապարհը։

Ես կարծում եմ, որ դա անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին ուղերձ էր։

Կյանքում շատ ավելի կարևոր գաղափարներ կան, քան՝ կուսակցական շահը, պաշտոնը, անձնական շահը, նյութական շահը։ Իմ կարծիքով՝ այս ուղերձը դրա մասին էր։

Այս ուղերձը պատվով ապրելու մասին էր, և դա վերաբերում էր ազատության մեջ գտնվողներին։ Հասցեատերը մենք ենք։

Ժամանակն է՝ դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը։ Ժամանակն է՝ գնալ ազգային և պետական վերածննդի։ Ճիշտ Հայաստանը սա է։

Ես գիտեմ, որ շատերը Ռուբենին լսել են արցունքն աչքերին։ Ես Ռուբենին շատ լավ եմ ճանաչում, և ուզում եմ ասել, հասկանալով ու կիսելով ձեր բոլոր զգացմունքները. Ռուբենի խոսքը լաց լինելու մասին չէր։ Այն պինդ լինելու, սկզբունքային լինելու, արժանապատիվ լինելու, պայքարի մասին է։ Ես բոլորին կոչ եմ անում, որ հենց այս ճանապարհով մենք գնանք՝ միասնական, արժանապատիվ, ամուր և գիտակցված»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել