copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:25 06-03-2025

Եվրահանձնաժողովի նախագահը ներկայացրել է 800 մլրդ եվրոյի վերազինման ծրագիրը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման ֆոնին հայտարարել է, որ Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգությունը «շրջադարձային պահ» է ապրում։ Հայտնում է News.am-ը:

Իրավիճակը չափազանց վտանգավոր է, ասել է ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ ելույթի ժամանակ՝ պաշտպանության հարցերով ԵՄ ճգնաժամային գագաթնաժողովի բացումից առաջ, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

«Սա վճռորոշ պահ է Եվրոպայի համար։ Եվրոպան կանգնած է ակնհայտ և անկանխծատեսելի սպառնալիքի առջև, և, հետևաբար, պետք է կարողանա պաշտպանվել, ինչպես մենք պետք է Ուկրաինային հնարավորություն տանք պաշտպանվելու և պայքարելու կայուն և արդար խաղաղության համար»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։