Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:15 06-03-2025

Հիմա էլ թազա «фабрика звезд» չբացեն բանակից խուսափելու ու արտագաղթելու համար․ Փաշինյան

Ես կտրականապես դեմ եմ, երկու տարի առնվազն պիտի ընկերությունում աշխատած լինի, ընկերությունը պետք է ցույց տա, որ ինքը ներդրում է արել այդ աշխատողի վրա աշխատավարձի տեսքով, եկամտային հարկի տեսքով և հիմա ուզում է իր ներդրումը դարձնի շարունակական։ Այ, երբ որ այդ ընկերությունից մասնավոր կգնան հետ, չենք գա, այդ ժամանակ այդ ընկերությունը կգնա իր ընտանիքի անդամների հետևից։ Կառավարությունից որ մեկը գնա, ասի, բա այս ինչի չես վերադարձել, 25 էջերով ուղիղ եթերներ կանեն և այլն, բայց մասնավորի հետ այդպես չենք կարողանալու խոսել: Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարեկրյա հեղինակավոր ԲՈՒՀ-երում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին հարցին:

Փաշինյանը հարց տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին. «Այս ուղղութամբ մենք տարկետում տալո՞ւ ենք զինծառայությունից»:

«Եթե պետությունը ջանք է գործադրել, վիճակագրությունը տվեք՝ քանի ՞սն են վերադարձել: Եթե վերադարձածների վիճակագրությունը դեֆորմացված լինի, մենք այդ արտոնությունը հանում ենք, որովհետև մենք էդքան ռեսուրս չունենք զարգացած երկրների համար ներդրում անելու»,- նշեց նա:

«Թե չէ, էս լինելու է արտագաղթի և բանակից ազատվելու մեխանիզմ, կարող ա մարդիկ սրա համար գործարան բացեն. «Фабрика звезд»»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել