copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:46 05-03-2025

Ալիևը և Էրդողանը տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը մարտի 5֊ին աշխատանքային այցով մեկնել է Անկարա, տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։

«Այսօր կարևոր օր է թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության պատմության մեջ։ Նշվում է Իգդիր-Նախչըվան գազատարի բացումը։ Ինչպես արդեն նշվեց այստեղ, մեկուկես տարի առաջ հարգարժան նախագահի (խմբ. Էդրողանի) հետ մենք Նախիջևանում դրեցինք այս գազատարի հիմքը և այժմ արդեն մասնակցում ենք այս հրաշալի միջոցառմանը»,- ասել է Ալիևը։

Ըստ Ալիևի՝ նախագիծը, որի բացմանը իրենք այսօր մասնակցում են, կապահովի Նախիջեւանի էներգետիկ անվտանգությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել