copy image url

ՆԳ նախարարը՝ իրավախախտ, Ավինյանը հակահարձակման է անցնելու, Էմմա, դու սուս, սիգը թանկանալու է․ Մամուլ

Հայաստանում միակ մատչելի ծովամթերքը սիգն է, որը հասանելի է քաղաքացիների համար, սակայն այն ևս թանկանալու է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սկզբի սիգի 1 կգ արժեքը այսօրվա 65 դրամից կդառնա 200 դրամ, բայց թանկացումները դեռ առջևում են»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ պատգամավոր Էմմա Պալյանին արգելել են խոսել, ինքնուրույն մտքեր գրել Գյումրու ընտրությունների թեմայով։ Նրան ասել են` եթե ուզում ես օգնել Սարիկ Մինասյանին, լռի՛ր:
Օրուգիշեր բարեփոխումներից խոսող ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 477 կալանավորի իրավունք է ոտնահարել։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Տիգրան Ավինյանը կգնա հակահարձակման․ գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Քաղաքապետարանից փոխանցում են, որ ներսում խորացող համոզմունք կա՝ ձերբակալությունները կատարվում են առանց հիմնավորումների, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրանք դիտարկում է քաղաքական ուղղորդումների համատեքստում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, չնայած հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը կա, սակայն կոմիտեում շունչները պահած սպասում են նոր նախագահի ընտրվելուն, որ կարողանան առավել հնչեղ քրեական գործերով որոշումներ կայացնեն։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Երեկ համացանցի հիթ դարձած Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը չնայած չի գաղտնազերծում, թե որ ուժի ցուցակն է գլխավորելու, սակայն, օրաթերթի տեղեկություններով, նրան առաջադրել են ՔՊ-ից վերջերս վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։

ՊՆ-ում կրիզիս է․ Պապիկյանը դիմում է նախկիններին․ գրում է Հրապարակ օրաթերթը։ Պատահական չէ, որ վերջին շրջանում Պապիկյանն առանցքային պաշտոններում հիմնականում նախկինների ժամանակ աչքի ընկած զինվորականների է նշանակում։

Օրաթերթը նաև գրում է․ Գյումրու գլխավոր փողոցներում արդեն փակցված են թեկնածուների պաստառները։ Երեկ որոշ թեկնածուների շտաբներ զգուշացում են ստացել՝ պաստառները վաղաժամ փակցնելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր