Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:55 04-03-2025

Կիևը զրկվեց ամերիկյան օգնությունից, Մոսկվան գոհ է, Էրդողանն անհամբեր սպասում է․Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 4-ի միջազգային կարևոր լուրերը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հրապարակային բանավեճից ու քննադատություններից օրեր անց՝ երեկ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես դադարեցրեց ռազմական օգնությունն Ուկրաինային: Սպիտակ տնից ասել են`որոշումն ուժի մեջ կմնա այնքան, քանի դեռ Դոնալդ Թրամփը չի համոզվել, որ Ուկրաինան էլ է խաղաղություն ուզում։
«Սա աղետալի որոշում է»,- արձագանքել են դեմոկրատները, ընդգծելով, որ արդեն երրորդ տարին շարունակվող պատերազմում Վաշինգտոնն էր Կիևի հիմնական աջակիցը։
Փոխնախագահ Վենսը, մինչդեռ, հակադարձել է՝ Թրամփը իրավիճակին իրատեսորեն է մոտենում։ «Նախագահն իրականում շատ ավելի իրատեսական տեսակետ ունի և ասում է՝ մենք չենք կարող հավերժ ֆինանսավորել, ուկրաինացիները չեն կարող հավերժ պայքարել, ուստի եկեք այս հարցը տանենք խաղաղ կարգավորման», - նշել է նա։
Ըստ The New York Times-ի՝ որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես և սառեցնում է հարյուր միլիոնավոր դոլարների սպառազինության առաքումն Ուկրաինա, այդ թվում՝ այն զենքերի ու զինատեսակների մատակարարումը, որ արդեն հասցվել է Ուկրաինայի սահման՝ Լեհաստան։
Սպիտակ տնից միաժամանակ ընդգծում են, որ օգնությունը սառեցնելու որոշումը ժամանակավոր է։

Կրեմլից շտապել են ողջունել ԱՄՆ նախագահի որոշումը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օժանդակության տրամադրման դադարեցումը կարող է դառնալ ԱՄՆ լավագույն ներդրումը խաղաղության հաստատման գործում։
«Պետք է հաշվի առնել, որ մինչ այժմ հենց Միացյալ Նահանգներն էր այս պատերազմում գլխավոր մատակարարը։ Եթե ԱՄՆ-ն հրաժարվի այդ դերակատարությունից և դադարեցնի զենքի մատակարարումները Ուկրաինա, դա թերևս լավագույն ներդրումը կլինի խաղաղության հաստատման տեսանկյունից»,-լրագրողների հետ զրույցում նշել է Պեսկովը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը