Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:18 04-03-2025

Ոչ սթափ վարելու դեպքում կհանվի 5 բալ, սիգարետ ծխելիս՝ 2. որ իրավախախտումների բալերն են ավելացել

Տուգանային 9 միավորի փոխարեն կսահմանվի 13 միավոր, միաժամանակ խստացվում են այն խախտումների համար պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերվում են անվտանգությանը․ աայս մասին այսօր ԱԺ-ում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը քննաարկելից նշել է հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը:

«Կնշեմ այն յոթ իրավախախտումները, որոնց դեպքում բալերի թեթև բարձրացում է արվել, որպեսզի համարժեքությունը պահվի 13 բալի. դա՝ ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտումն է. մեկ անգամ արձանագրվելուց հետո եթե կրկին անում է, 3 բալ հանվում է նրա բալային համակարգից: Մյուսը, ամրագոտիների 1 տուգանային միավորը դառնում է 1.5, հեռախոսով օգտվելու դեպքում՝ 1 միավորը դառնում է 1.5, բաժանարար գոտի հատելը՝ 2 միավորը դառնում է 3, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը՝ 3 միավորը դառնում է 4, ոչ սթափ վիճակում վարելը՝ 4 միավորի փոխարեն դառնում է 5, և ծխախոտի օգտագործման դեպքում 1.5 բալը փոխարինվում է 2-ով: Մնացած 20 իրավախախտումներով որևէ փոփոխություն չի արվել»,- ասել է Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ