copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:40 03-03-2025

Աշխատաժամանակի կրճատումը դրական է ազդում աշխատողների առողջության և արտադրողականության վրա. քննարկվել է նոր նախագիծը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի գրառումը. «Մարտի 3-ին ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ պատգամավորների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի և իրավաբանական Աննա Բարիկյանի, Գործատուների Հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված աշխատանքային օրը մեկ ժամով կրճատելու մասին նախագծի վերաբերյալ։

ՀՀ ԱՍՀ մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարևորել է սոցիալական գործընկեր կառույցների հետ քննարկումը, որը հնարավորություն է տալիս լսելու իրարամերժ կարծիքներ, որոնց քննարկման արդյունքում էլ՝ կլավարկվի օրենքի նախագիծը, որը դրվել է հանրային քննարկման, սակայն դեռ Ազգային ժողովի քննարկմանը չի ներկայացվել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ նախագծի նպատակն աշխատողների արտադրողականության, աշխատունակության բարձրացումն է, աշխատանքային օրվա կտրվածքով ընտանիք-աշխատանք հարաբերակցության հավասարակշիռ բալանսավորումն է։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը ներկայացրել է իր փաստահեն դրական դիրքորոշումը։

Միջազգային փորձի օրինակներով գործադիր մարմնի ներկայացուցիչները ներկայացրեցին կոնկրետ երկրների հաջողված փորձի հիման վրա հաստատված վիճակագրական և հետազոտական տվյալները, որոնք փաստում են, որ աշխատաժամանակի կրճատումը դրականորեն է ազդում աշխատողների ֆիզիկական և հոգեկան առողջության և արտադրողականության վրա։

Սոցիալական գործընկերության շրջանակներում իրականացվող առողջ բանակցություններն ու բանավեճերը բերում են լավագույն արդյունքը»։